Սահմանադրության 158–րդ հոդվածի համաձայն, նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացնում։ Այս մասին քիչ առաջ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանը իր հրապարակած տեսանյութում ստորագրել է Կառավարությանը հրաժարականը։ Այն ուղարկվել է ՀՀ նախագահին։ Նա նշել է, որ հրաժարական ներկայացրած կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները, իսկ ՀՀ նախագահը նորընտիր ԱԺ-ի լիազորությունների ժամկետը սակսվլուց հետո անհապաղ վարչապետ է ընտրում խորհրդարանական մեծամասնության թեկնածուին:





