Ձեր ամբողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն և հայ ժողովրդին բարձր ծառայության, նվիրումի և անսահման հավատարմության օրինակ է. Լուկաշենկոն շնորհավորել է Վեհափառին ծննդյան առթիվ

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Ձեր ամբողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն և հայ ժողովրդին բարձր ծառայության, նվիրումի և անսահման հավատարմության օրինակ է», — ասված է շնորհավորական ուղերձում:

«Ձեր անհոգնում հովվապետական գործունեությունը, իմաստուն առաջնորդությունն ու հավատարմությունը ավանդական արժեքներին խոր հարգանք են վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից շատ հեռու», — ընդգծել է Բելառուսի առաջնորդը:

Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին Երկրորդին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և հաջողություններ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։