Search
Close this search box.

Ինչ է կատարվել վերջին ժամերի ընթացքում. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Please enter a valid URL

Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում ութ ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի մարզում։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մի շարք փորձեր։ ՀՕՊ հերթապահ միջոցներով Բելգորոդի մարզի երկնքում ոչնչացվել է ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք»,-ասված է հաղորդագրության մեջ: