Search
Close this search box.

Ինչ չեն կարողա անել միգրանտները ՌԴ-ում

Ներկայումս ՌԴ-ում ստեղծվում է օտարերկրացիների ռեեստր, ովքեր գտնվում են ՌԴ տարածքում անօրինական կերպով։ Այս մասին ռուսական «Коммерсант»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։ Համաձայն նրա, ռեեստրում ներառումից հետո, անօրինական միգրանտները չեն կարողանա տրանսպորտային միջոց վարել, օգտվել բանկային ծառայություններից, սեփականություն գրանցել, ամուսնանալ կամ ամուսնալուծվել, երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց ուղարկելու համար անհրաժեշտ ձեւակերպումներ անել։

Խնդիրը ըստ ռուս բարձրաստիճան պաշտոնյայի, այդ ծառայությունները մատուցող գերատեսչությունների միջեւ միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցության հարթակի ստեղծումն է։ Գորովոյը նաեւ ասել է, որ ակնկալում են, որպեսզի ՌԴ Թվայնացման նախարարությունը կաջակցի ՆԳ նախարարի իրավասու տեխնիկական ծառայություններին այս հարցում։