Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է սատացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկներն ու ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում քաղաքացուն չեն հայտնաբերել և պարզվել է, որ հնարավոր է՝ նա ընկել է Հրազդան գետը, ինչի համար 1 ժամից ավելի ջրասուզակն ու փրկարարները գետի ամբողջ տարածքում որոնողական աշխատանքներ են կատարել։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ջրասուզակները գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած տղամարդու մարմինը:
Նշվում է, որ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Ռուբեն Ք-ն է, ով աշխատում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: