«Հրապարակ». ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ՔՊ-ում վերևից հրահանգ է իջել՝ ԵՄ գագաթնաժողովը քարոզչական դրոշակ դարձնել՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության դրսևորում, սակայն ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա։

Հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունների ինչ-որ մակարդակ պահելու կողմնակիցներն են հիասթափված ու զայրացած մեր բյուջեի վրա միլիարդներ նստած այս միջոցառումից:

Նրանք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ այս միջոցառումը Հայաստանին ոչինչ չտվեց, փոխարենը՝ եվրոպացիները Հայաստանը հերթական անգամ իրենց աշխարհաքաղաքական հակամարտության պլացդարմը դարձրին՝ Ռուսաստանի դեմ իրենց ագրեսիան դրսևորելով, և հայտնի չէ, թե սա մեզ վրա ինչ է նստելու ապագայում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։