«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը «աչքից հեռու» հայավարի պատիվ է տվել դեսպաններին

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանները շատ հազվադեպ են ծախսատար միջոցառումներ կազմակերպում` միայն հույժ անհրաժեշտության դեպքում, ասենք` Հայաստանի անկախության տոնին: Մեր դեսպանները, որպես կանոն, օգտվում են տեղի հայ համայնքի ֆինանսական եւ այլ աջակցություններից:

Այդ առումով Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը տարբերվում է մյուս դեսպաններից, որովհետեւ աղքատ մարդ չէ, որոշակի ֆինանսական միջոցներ է տնօրինում, որոնք նաեւ ծախսում է իր գործունեության ընթացքում: Տեղեկացանք, որ վերջերս մի քանի գինեգործական ընկերություններ Մոսկվա են տարել իրենց արտադրանքը, եւ դեսպանը փորձել է աջակցել հայկական գինու առաջխաղացմանը:

Նա հրավիրել է ՌԴ-ում հավատարմագրված մոտ 20 երկրների դեսպանների` համտեսելու գինին: Բնականաբար, միայն գինով չեն բավարարվել` հայկական սեղան են գցել, դեսպաններին պատիվ տվել, ցուցադրել մեր գինու եւ կոնյակի համային առավելությունները:

Բայց այդ միջոցառման մասին ոչ մի հիշատակում չի արվել դեսպանության կայքէջում: Համարել են, որ միջոցառումը մասնավոր էր` բյուջեից գումար դուրս չի գրվել, եւ դեսպանի բուն պարտականությունների մեջ կարող էր եւ չմտնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։