Ես Ռուսաստանի միակ խոշոր բիզնեսմենն եմ, ով ոչ մի սանկցիոն ցուցակում չկա: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Ռուսաստանի սանկցիոն ցուցակում կա, թե ոչ, պատասխանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Ես ամենաբարդ սանկցիոն ցուցակում եմ՝ «Քաղաքացիական պայմանագրի» սանկցիոն ցուցակում, ուրիշ ոչ մի երկրի սանկցիոն ցուցակում չկամ, բայց շատ արագ հայտնվեցի «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում, որը ամենավտանգավորն է աշխարհում»,- նշել է Կարապետյանը:
Սամվել Կարապետյանը՝ շարունակելով թեման, հավելել է, որ միշտ ունեցել է շուկայական բիզնես, կախված չի եղել Ռուսաստանի իշխանություններից և Վլադիմիրն Պուտինի հետ նկար չունի:





