«Հրապարակ»․ Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից 10 հազար դրամով կենսաթոշակները բարձրացնելու որոշումից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե որոշել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել:

Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ արդեն հունիսին մանկապարտեզների աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանալու։ «Բոլորինը նույն չափով է բարձրացել, բայց պետք է շեշտել, որ աշխատակիցները՝ ըստ հաստիքների տարբեր աշխատավարձեր են ստանում։

Այսինքն, բարձրացել է համամասնորեն, նախորդ անգամ՝ 2023-ին, բարձրացվեց ըստ զբաղեցրած հաստիքներ տարբեր, ամենաշատը բարձրացել էր դաստիարակներինը՝ 31 տոկոս, իսկ ամենաքիչը ումը որ բարձրացել էր 15 տոկոս էր բարձրացել։ Իսկ այս անգամ բոլորինը բարձրացել է աշխատավարձի 20 տոկոսի չափով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։