«Հրապարակ»․ ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը

«Հրապարակ» թերթը գրում է. «Առուշ Առուշանյանից բացի սյունեցի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերից երկրորդն էլ է ճամբարափոխ եղել: Մեղրիի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանն է հայտ ներկայացրել առաջիկայում սպասվող Մեղրի համայնքի ղեկավարի ընտրություններում գլխավորել ՔՊ ցուցակը:

Մեր տեղեկություններով, Քաղպայմանագիրն այսօր կայանալիք վարչության նիստում պետք է ընտրություն կատարի տարածքային խորհրդի նեւկայացրած երեք թեկնածուների միջեւ, որոնցից մեկը Մխիթար Զաքարյանն է: Մյուս երկու թեկնածուներն են համայնքապետի տեղակալ Արթուր Գրիգորյանը և գործարար Սերգեյ Գալստյանը:

Հիշեցնենք, որ օրերս կալանավորվեց Մեղրիի համայնքապետ խաչատուր Անդրեասյանը, իսկ այսօրվա բրիֆինգում խոսելով Առուշ Առուշանյանի` ՔՊ-ի կողմից առաջադրման մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման անսպասելի դաշինքներ ու առաջադրումներ էլի են լինելու:

Հիշեցնենք նաև, որ Մխիթար Զաքարյանը «սյունյաց ողջույնների» հեղինակներից էր և Աննա Հակոբյանի հասցեին կոշտ արտահայտություն էր թույլ տվել, ապա ներողություն խնդրել: Իշխանական ճամբարին է հարել նաև Քաջարանի նախկինում ընդդիմադիր համայնքապետը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։