Դատախազությունն ուսումնասիրել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանի գույքը։ «Ազդարար» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Հովհաննես Սահակյանը և նրան փոխկապակցված անձինք հրավիրվել են գտլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու, դիրքորոշում և հայտարարագիր ներկայացնելու։ Նրանք դատախազություն պետք է ներկայանան հոկտեմբերի 31-ին։