Search
Close this search box.

Հնդկաստանը հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին. ThePrint

Հայաստանի հետ շարունակվող հակամարտության պայմաններում Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով հասկացրել է, որ ցանկանում է զենք գնել Հնդկաստանից։ Դրա մասին գրում է հնդկական ThePrint պարբերականը։

Սակայն խնդրանքը, որը եկել էր շատ բարեկամ երկրի միջոցով, Հնդկաստանն անտեսել է։

Նյու Դելին բարեկամ ժողովրդին հասկացրել է, որ Հնդկաստանը ինքնուրույն է որոշելու իր երկկողմ հարաբերություններն ու առաջնահերթությունները և չի ցանկանում, որ որևէ այլ երկիր միջնորդի դեր խաղա:

Իրավիճակին ծանոթ աղբյուրները նշում են, որ Բաքուն երբեք ուղղակիորեն այդ հարցը չի բարձրացրել Նյու Դելիի հետ:

Փոխարենը Հնդկաստանին դիմել է երրորդ երկիրը՝ հայտարարելով, որ եթե Նյու Դելին ցանկանում է արտահանել իր զենքը և երկարաժամկետ գործընկեր է փնտրում, կարող է հայացքը դարձնել դեպի Ադրբեջան։ Իրավիճակին ծանոթ աղբյուրները նշում են, որ Ադրբեջանը պատրաստ է ռազմական համաձայնագրեր կնքել։

Հնդկաստանի համար Հայաստանը ոչ միայն մշտական ​​ գործընկեր է պաշտպանական ոլորտում, այլև դիտարկվում է որպես քաղաքական պարտնյոր է տարածաշրջանում և սերտ կապեր ունի Ֆրանսիայի հետ։

Երևանն իր հերթին վճռականորեն պաշտպանում է Ջամուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանի դիրքորոշումը։ Հնդկաստանը, Ֆրանսիան և Հունաստանը ցանկանում են աջակցել Հայաստանի անվտանգության կարողություններին:

2017 թվականից Բաքուն, Անկարան և Իսլամաբադը կենտրոնացել են եռակողմ համագործակցության խորացման վրա։ Այս տարվա հուլիսին երեք երկրների ղեկավարները Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում եռակողմ գագաթնաժողով են անցկացրել, և Բաքուն պաշտպանել է Իսլամաբադի դիրքորոշումը Ջամուի և Քաշմիրի վերաբերյալ դեռևս 2023 թվականին։