Հայաստանը դե ֆակտո գրեթե չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը փաստացի որևէ մասնակցություն չի ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

«Հայաստանն արդեն երրորդ տարին է՝ չի վճարում անդամավճարները։ Դե ֆակտո նա գրեթե մասնակցություն չունի, դե յուրե՝ ՀԱՊԿ լիիրավ անդամ է։ Բայց որոշումը, բնականաբար, հայ ժողովրդինն ու Հայաստանի ղեկավարությանն է», — ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին ի պատասխան նշել է նա։

Մասադիկովը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են հանրապետության կարգավիճակի և անդամավճարները չմուծելու պատճառով ձայնի իրավունքից զրկելու հարցը։ «Այո՛, այդ հարցը քննարկվում է։ Բոլորովին վերջերս Կազանում տեղի ունեցավ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որտեղ նախարարներն այս հարցը մանրամասն քննարկել են», — ասել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։