Search
Close this search box.

«Հայաստանում ԵՄ առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքագրում». Կոպիրկին

«Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն աշխատում է հայ-ադրբեջանական սահմանին, մոնիտորինգի անվան տակ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ հակազդելու Ռուսաստանին, Ադրբեջանին և Իրանին»,-ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Союзники. ОДКБ» հասարակական-քաղաքական պարբերականին տված հարցազրույցում։

«Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր կասեցնել, եթե 2022թ. սեպտեմբերին Երևանը համաձայներ իրացնել Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ միջոցառումների համալիրը։ Խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, որոնք ներառում էին ռազմատեխնիկական օգնություն, մոնիտորինգային առաքելության ուղղորդում, սահմանապահ զորքերի ուսուցման աջակցություն։ Ցավոք, ՀՀ ղեկավարությունը նախընտրեց ԵՄ առաքելությանը հրավիրել, որը որևէ կերպ չի պաշտպանում պետության սահմանները, այլ զբաղվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքագրելով։ Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները: Դրսից ոչ ոք խաղաղություն և բարգավաճում չի բերի մեր ընդհանուր տուն»,-ասել է Կոպիրկինը։