Հայաստանի ներկայիս իշխանությունը ձախողում է թե՛ երկրի ներսում ազգային համերաշխության պահպանման, թե՛ արտաքին ճակատում հայ ժողովրդի շահերի պաշտպանության գործը․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է․

Իշխանության գործողությունները երկրի ներսում և արտաքին ճակատում դրանց բացակայությունը կամ առնվազն, ոչ բավարար լինելը, ամրապնդում են խորքային մտահոգությունները պետականության, ազգային արժեքների և արդարության վերաբերյալ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը։ Պետական ապարատի կողմից համազգային հեղինակություն ունեցող կառույցի նկատմամբ ոտնձգությունը հակասահմանադրական է և վտանգում է պետություն հիմքերը։

Միաժամանակ, միջազգային հանրության աչքի առջև ու ՀՀ իշխանությունների լռության ներքո Բաքվի Վերաքննիչ դատարանի կողմից մեր գերեվարված հայրենակիցնելի նկատմամբ այսօր կայացված դատավճիռը ցույց է տալիս Ադրբեջանի իրական քաղաքականությունը՝ հայ ժողովրդի ժողովրդի նկատմամբ։

Այս երկու իրադարձություններն թույլ են տալիս անել մեկ ընդհանուր հետևություն․ Հայաստանի ներկայիս իշխանությունը ձախողում է թե՛ երկրի ներսում ազգային համերաշխության պահպանման, թե՛ արտաքին ճակատում հայ ժողովրդի շահերի պաշտպանության գործը, ինչը
վկայում է, որ Հայաստանը կարիք ունի իշխանության, որը կպաշտպանի ոչ թե սեփական քաղաքական դիրքը, այլ ազգային արժանապատվությունը, իրավական արդարությունը և պետական շահը։

Ուժեղ Հայաստան լինելու է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։