Երևանի «Գումի» շուկայում աշխատող ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5-ը, ըստ Սպուտնիկ Արմենիայի տեղեկությունների, հրաժարվել են փաստաբանի ծառայություններից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 13-ին «Գումի» շուկայում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ առգրավել են մոտ 1 տոննա միս` պատճառաբանելով, որ այն սպանդանոցային մորթ չի անցել։ Ձերբակալվել է 8 մսավաճառ, վաճառակետերն էլ փակվել են։
Նշվում է, որ մսավաճառներն ազատ կարձակվեն ձերբակալման 72 ժամը լրանալուն պես, և չի բացառվում, որ նրանց մեղադրանքը սահմանափակվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։