Գոյություն ունի երկու Փաշինյան․մի Փաշինյանը դա մարդ է, չնայած շատ վատ մարդ է, մյուս Փաշինյանը մեխանիզմ է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը լրատվամիջոցների ղեկավարներին տված հարցազրույցում ներկայացրել է իր գնահատականները երկրի քաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ պնդելով, որ հասարակությունը գործ ունի ոչ թե մեկ անձի, այլ ավելի լայն համակարգի հետ։

«Գոյություն ունի 2 Փաշինյան։ Մի Փաշինյանը դա մարդ է, չնայած շատ վատ մարդ է, բայց մարդ է՝ թույլ, վախկոտ, ստախոս, ագահ մարդ է։ Այդ բազայի վրա դրսի ուժերը, հայտնի երկրների ուժերը կառուցել են մեխանիզմ, նորից դա կոչվում է Փաշինյան, բայց դա արդեն մեխանիզմ է։ Այդ մեխանիզմը ծառայում է Հայաստանը և հայ ժողովրդին ծնկի բերելու համար»,- նշել է նա:

Նա ընդգծել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժի պայքարը ուղղված չէ կոնկրետ անձի դեմ, այլ այն համակարգի, որը, իր գնահատմամբ, ձևավորվել և գործում է ներկայիս քաղաքական իրականությունում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։