Search
Close this search box.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարզ և հասկանալի լեզվով ասաց. Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Միջանցքի, ճանապարհի, խաչմերուկի և մնացած «լոլոներն» այլևս անցյալում են: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարզ և հասկանալի լեզվով ասաց, որ «Հայաստանի վարչապետը գտնվում է Ադրբեջանի կողմից տարածքային նկրտումների ճնշման տակ»։
Ուշադրություն դարձրեք երկու հանգամանքի վրա:

Նախ` Մակրոնը նշեց, որ Ադրբեջանի ճնշման տակ է ոչ թե Հայաստանն, այլ վարչապետը:
Բացի դրանից` Մակրոնը բարձրաձայնեց մի բան, ինչն անընդհատ տարբեր ձևերով քողարկվում էր, այն է` Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի: Ուշադիր` ոչ թե ճանապարհ, խաչմերուկ, ռուսական վերահսկողությամբ միջանցք, այլ տարածք:

Այս մակարդակով դեռ որևէ մեկը սրա մասին չէր բարձրաձայնել:
Մակրոնի ասածի պարզ վերլուծությունից կարելի է ենթադրել, որ Հայաստանի վարչապետն այնքան է խճճել Ադրբեջանի հետ երկխոսությունը, որ արդեն իր խոստումների հետևանքով առաջացած ճնշման տակից դուրս գալ չի կարողանում: