Search
Close this search box.

Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. 1000-ից ավելի մարդ է տարհանվել. ինչ է այս պահին հայտնի

Ինչպես հաղորդվում է՝ Էյֆելյան աշտարակը ներկայումս փակ է: Ենթադրվում է, որ հրդեհը սկսվել է աշտարակի առաջին և երկրորդ հարկերի միջև գտնվող վերելակի հորանում։
X սոցիալական ցանցում ականատեսներից մեկը գրել է. «Էյֆելյան աշտարակում հիմա հրդեհ է մոլեգնում: Հուշարձանը հենց նոր տարհանվել է: Փրկարար ծառայությունը շրջափակում է սահմանել, բայց հրշեջները չեն կարողանում հասնել կրակին»:

Boulevard Voltaire պարբերականի լրագրողը հայտնել է. «Մոտ 1200 մարդ տարհանվել է: Ըստ առկա տվյալների՝ հրշեջները պարզել են, որ հրդեհի պատճառը մալուխի գերտաքացումն է»:
Հաղորդվում է, որ այս պահին հրդեհը մեկուսացվել է և մարվել: Ենթադրաբար, հրդեհի պատճառը իսկապես վերելակներից մեկի մալուխի մոտ գտնվող սարքի գերտաքացումն էր:

ArmLife.am