«Եթե Փաշինյանն ասի՝ ՀՀ-ն պիտի կործանվի, որ Ադրբեջանն ապրի, Մարիա Կարապետյանը դրա մասին գաղափարական տեքստ կգրի»․ Քրիստինե Վարդանյան

«Քննարկում ենք մի թեկնածուի թեկնածություն, ով մերժելով դոգմատիզմը, լիբերալիզմի ամենավառ դիրքերից հանդես գալով, դոգմատիկ կերպով պնդում է, որ պետք է ընդունել Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը, չկա այլ ճշմարտություն, բացի Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ական Մարիա Կարապետյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Եթե մի օր Փաշինյանն ասի, որ ՀՀ-ն պիտի կործանվի, որ Ադրբեջանի Հանրապետությունն ապրի, Մարիա Կարապետյանը դրա մասին մի հատ գաղափարական տեքստ կգրի. այնպես կհիմնավորի, համարյա կհամոզի մի քիչ անտեղյակ մարդուն»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։