Հայաստանը, ամենահամեստ հաշվարկներով, կկորցնի իր ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, եթե միանա Եվրամիությանը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Ընդհանուր առմամբ, ամենահամեստ գնահատականներով՝ ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, մինչդեռ աշխատաշուկայի զանգվածային կրճատումը (10.5 տոկոսային կետով) և գնաճի 22.6 տոկոսային կետով աճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով՝ ներկայիս մակարդակից։ Ակնկալվում է էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գնի հետագա աճ», — ասել է Շևցովը՝ ըստ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության։





