Կիրանցի նորակառույց դպրոցը «սահմանազատման» հետևանքով գտնվում է ադրբեջանական դիրքերից 50 մետր այն կողմ: Դպրոցի աշակերտներից մեկը «24Նյուզ»-ին պատմել է, որ դպրոցի պատուհանները բարձր են սարքել, որ թշնամին չերևա: Աղջնակը վստահեցնում է` թշնամուց վախենալ պետք չի, բայց նախկին դպրոցն է կարոտում: «Ուզում եմ էլի նախկին դպրոցը գնալ, այնտեղ կարողանում էինք դրսում խաղալ, բայց հիմա դրսում չենք կարող խաղալ, որովհետև թուրքերը եկել են»,- տխրեց աշակերտուհին: