Search
Close this search box.

Դոլարը էժանացել է. տարադրամի փոխարժեքն այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 22-ին, կազմել է 388.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 432․43 դրամ (աճել է 0.46 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.06 դրամ (աճել է 2.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (աճել է 0․04 դրամով)։