Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանում հրապարակվել է վերաքննիչ բողոքների վերաբերյալ դատարանի որոշումը։
Դատական որոշման մեջ նշվում է, որ Բաքվի ռազմական դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռները մնացել են անփոփոխ։
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռի համաձայն՝ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։





