ՀՀ 9-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստից անմիջապես հետո, ինչպես և խոստացել էին, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների անդամները Մայր աթոռ Սուրբ Էջմիածին ուղևորվեցին։
«Աննախադեպ է, որ ԱԺ նոր գումարման առաջին նիստը մեկնարկում է առանց վեհափառ հայրապետի օրհնության։ Դրա համար մենք մեր պարտքը համարեցինք գալ և օրհնություն այստեղ ստանալ»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։





