Այս օրերին ականատես ենք լինում, թե ինչպես են խլում Ծառուկյանի բիզնեսները ու դրոշ բարձրացնում՝ կարծես Ջերմուկի տարածքներն են ազատագրել

Այս օրերին ականատես ենք լինում, թե ինչպես են խլում «ԱրարատՑեմենտը», «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, զբոսայգու անվան տակ վերցնում պատրաստի մարզահամալիրը և դրոշ բարձրացնում՝ այնպես, կարծես Ջերմուկի տարածքներն են ազատագրել։
Վաղը գուցե հերթը հասնի նաև «Արարատ» անունը կրող մյուս ընկերություններին։ Ո՞վ գիտի։
Բայց վտանգավորը միայն առանձին դեպքերը չեն։
Վտանգավորն այն մտածողությունն է, երբ ստեղծված արժեքը ոչ թե պաշտպանվում է օրենքով, այլ դառնում է իշխանության կամքով տնօրինվող։
Այս պահին խոսքն այլևս մեկ ընկերության կամ մեկ մարզահամալիրի մասին չէ, և ոչ էլ միայն Գագիկ Ծառուկյանի մասին։ Խոսքն արդեն պետության, սեփականության իրավունքի և իրավական պետության սկզբունքների մասին է։
Ի վերջո, կարող են փոխել անվանումները, ցուցանակները, նույնիսկ սեփականատերերին։ Բայց ստեղծված արժեքը հնարավոր չէ յուրացնել, քանզի պատմությունը միշտ տարբերակում է ստեղծողին՝ յուրացնողից։
Հ. Գ. Այս օրերին բնությունն է այն միակ վայրը, որտեղ թվում է՝ ոչինչ չեն կարող խլել։ Թեպետ… ո՞վ գիտի։
Շասե Իսայանի ֆեյսբուքյան էջից

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։