Ավագ դատախազը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Սամինե Պետրոսյանը հայց է ներկայացրել իր ղեկավարության դեմ՝ վիճարկելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումը եւ պահանջելով անվավեր ճանաչել այն։

Մինչ Սյունիքի մարզի դատախազություն տեղափոխվելը Պետրոսյանը Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում է աշխատել։ Ուսումնասիրելով դատախազության կայքը, մենք գտանք այն հրապարակումը, որտեղ ներկայացված է «կարգապահական տույժի» մասին ինֆորմացիան։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի հունվարի 21-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել պաշտոնեական պարտականությունները…

Էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը: Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ», նշված է հրապարակման մեջ։

Տեսնենք` դատարանը կբավարարի՞ շարքային դատախազի հայցն ընդդեմ գլխավոր դատախազի:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։