Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով մենամարտ կանցկացնի Երեւանում: Ծառուկյանի մրցակիցը կլինի հայտնի ֆիթնես-բլոգեր, հնդիկ Անկիտ Բայանպուրիան: Մենամարտը նախատեսվում է անցկացնել Hype Armenia մրցաշարի շրջանակներում օգոստոսի 1-ին Երեւանի Տաշիր Արենայում: Ծառուկյան – Բայանպուրիա մենամարտը կլինի երեկոյի գլխավոր իրադարձությունը:
Արման Ծառուկյանը գրեփլինիգի մենամարտին պատրաստվում է Հայաստանում եւ այս շրջանում հավաք է անցնում Ծաղկաձորում:
«Մարզումային ճամբար, առաջին օր»,- սոցցանցերում գրել է MMA մարտիկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արման Ծառուկյանը ռեւանշ մենամարտ կանցկացնի UFC նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի հետ, որը տեղի UFC 331 մրցաշարում։
Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։





