Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարն առանձնացավ պատմական իրադարձությամբ: 39-ամյա հայտնի հայ ըմբիշ, աշխարհի չեմպիոն և Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, ներկայացնելով Արգենտինան, ոսկե մեդալ նվաճեց մինչև 77 կգ քաշային կարգում:

Եզրափակիչ գոտեմարտում Ջուլֆալակյանը 4-2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ կոլումբիացի Խաիր Կուերոյի նկատմամբ՝ ռևանշի հասնելով խմբային փուլում նրանից կրած պարտության դիմաց: Այս մեդալը պատմական նշանակություն ուներ Արգենտինայի համար. երկիրը վերջին 16 տարիների ընթացքում Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ըմբշամարտի ոսկե մեդալ չէր նվաճել:

«Արգենտինայի այս երկարամյա դադարն ինձ համար հսկայական մոտիվացիա էր՝ հաղթելու և՛ ինձ, և՛ երկրի համար: Անհավատալի զգացողություն էր»,- նշել է հայ ըմբիշը մրցաշարից հետո:

Արսեն Ջուլֆալակյանի անունը հայկական սպորտում վաղուց արդեն ոսկե տառերով է գրված: Ծնվելով 1987 թվականին Գյումրիում՝ 1988-ի Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ընտանիքում, Արսենը կարողացավ կերտել սեփական փառահեղ ուղին: 2009-ին նա դարձավ Եվրոպայի, իսկ 2014-ին՝ աշխարհի չեմպիոն, սակայն նրա կարիերայում շրջադարձային եղավ 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։