Search
Close this search box.

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո. Ֆիդան

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», — ասել է նա Turkiye թերթին։

Նրա խոսքով՝ Անկարայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը դիտարկում են որպես կարևոր տարր Հարավային Կովկասում կայունության ապահովման համար:

«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերման համար և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան։ Սահմանի վերաբերյալ վերջին որոշումները (սահմանազատման մասին-խմբ.) այդ առաջընթացի լավ օրինակ են»,-նշել Է Թուրքիայի ԱԳ նախարարը: