ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարճել է Թրամփի դեմ դաշնային գործերը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարճել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային գործերը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է հանրապետական անցումային թիմի հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չունը՝ որոշումն անվանելով «օրենքի գերակայության մեծ հաղթանակ»։

«Արդարադատության նախարարության այսօրվա որոշումը վերջ է դնում նախագահ Թրամփի դեմ հակասահմանադրական դաշնային գործերին», — ասել է Չունը։

Նա հավելել է, որ Թրամփը և նրա կողմնակիցները ձգտում են անհապաղ դադարեցնել արդարության քաղաքական կիրառումը և հույսը դնում են երկրի միավորման վրա։

Թրամփի դեմ նախկին դաշնային մեղադրանքները կապված էին 2020 թվականի ընտրություններին ենթադրյալ միջամտության և գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու հետ: Թրամփին փաստացի մեղադրում էին, չնայած 2020 թվականի ընտրություններում իր պարտությանը, իշխանությունն անօրինական կերպով պահելու փորձի համար։ Հանրապետականին առաջադրված ամենածանր հանցագործության համար առավելագույն պատիժը 20 տարվա ազատազրկումն է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։