Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում տրանսպորտային դատախազությունը հետաքննություն է անցկացնում «Сибирь» ավիաընկերության ինքնաթիռին առնչվող միջադեպի կապակցությամբ, հայտնել են Արևմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունից։
«Նախնական տվյալներով՝ այսօր տեղական ժամանակով մոտ ժամը 8-ին Նորիլսկի Ն. Ն. Ուրվանցևի անվան միջազգային օդանավակայանում, Մոսկվայից թռիչք իրականացնող «Сибирь» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռի վայրէջքի ավարտից հետո, շրջադարձ կատարելիս թույլատրվել է դուրս գալ թռիչքուղուց այն կողմ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 79 ուղևոր, օդանավի թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Մոսկվա հետադարձ թռիչքի համար պահեստային ինքնաթիռ է հատկացվել։
Հաղորդվում է, որ Նորիլսկի տրանսպորտային դատախազությունը ստուգում է անցկացնում թռիչքների անվտանգության օրենսդրության կատարման ուղղությամբ և վերահսկիչ միջոցառումներ է իրականացնում՝ ուշացած թռիչքին սպասելիս ուղևորների իրավունքների պահպանումն ապահովելու համար։