20-ամյա Վադիմը հայտնել է, որ վնասվածքներ է ստացել шկшնի պայթյունից

Ապրիլի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ «Մարմնի տարբեր մասերի փափուկ հյուսվածքների բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության դիմած քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Վադիմ Շ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։