Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ինչու է Ավանեսյանը աշխատում մի կառավարությունում, որի գործելաոճը քննադատում է և ինչու են նրան հանդուրժում

Please enter a valid URL

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2025թ. բյուջեի քննարկումների ժամանակ «որոշակի առումով խնդրահարույց» է անվանել հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը։ Նա հիմնավորել է, թե իր գլխավորած ոլորտի համար հատկացվել է քիչ գումար։

Իհարկե, լավ է, որ Անահիտ Ավանեսյանը բարձրաձայնում է խնդիրների մասին, նույնիսկ՝ անսպասելի։ Բայց ուշագրավ է մեկ այլ հանգամանք, թե ինչո՞ւ այդ դեպքում նա կառավարության նիստում կողմ է քվեարկել բյուջեի նախագծին, կամ շարունակում է աշխատել մի կառավարության կազմում, որի գործելաոճը քննադատում է, ու մի բան էլ. հետաքրքիր է՝ ինչու են նրան հանդուրժում կառավարության կազմում, եթե ֆինանսական գլխավոր փաստաթղթին նախարարը դեմ է։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տիկին նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանին՝ այս ամենի հետ կապված մեկնաբանություն խնդրելու. «Ես ավելացնելու բան չունեմ, քանի որ տիկին նախարարն այսօր բավականին երկար խոսել է ե՛ւ ԱԺ-ում` զեկույցի շրջանակում, ե՛ւ պատգամավորների հարցին ի պատասխան, ե՛ւ ընդլայնված ճեպազրույցի ընթացքում։

Օրենսդրական փաթեթի ընդունման ուղղությամբ կշարունակենք աշխատել, բանակցել։ Մենք լոկալ առողջապահական մի ծրագրի չենք գնում, այլ համապետական, մեծ բարեփոխման, որը միայն ֆիննախին ու առողջապահությանը չի վերաբերում, եւ նորմալ են նման բաց քննարկումները», – մեզ հետ զրույցում ասաց ԱՆ մամուլի խոսնակը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում