Զելենսկին ժամանել է Անկարա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիա, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարցերը դիտարկելուց բացի, այցի ընթացքում տեղի կունենա նաև մտքերի փոխանակում՝ Ուկրաինայի վերջին զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ»,- երկուշաբթի սոցցանցի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել «տհաճ որոշումներն» Ուկրաինայի տարածքների վերաբերյալ։

Նախատեսվում է, որ Թուրքիայից հետո Զելենսկին կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ նույն օրը ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ։

Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան չի մասնակցի Սաուդյան Արաբիայի բանակցություններին և չի ընդունի՝ առանց Ուկրաինայի ձեռք բերված որևէ համաձայնագիր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում