«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ «Կանդազի» խափանման միջոց տնային կալանքը փոխվել է։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշմամբ սահմանվել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով։
Արթուր Ավանեսյանին կալանավորել էին ապրիլի 28-ին՝ «ընտրակաշառքի» փորձի մեղադրանքով։ Հունիսի վերջին դատարանը նրա կալանքը փոխել էր տնային կալանքով և բացակայելու արգելքով։





