Զախարովան` Զելենսկու «հաղթանակի պլանի» մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Վլադիմիր Զելենսկու ներկայացրած «հաղթանակի պլանը»՝ այն անվանելով կարգախոսների չկապակցված շարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դա ոչ թե ծրագիր է, այլ կարգախոսների չկապակցված ամբողջություն, արյունոտ փրփուր` նեոնացիստ մարդասպանի շուրթերին»,- հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Նա նաև նշել է, որ ներկայացված պլանը բաղկացած է հինգ կետից, որտեղ կրկին հնչում են Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու կոչեր: Զելենսկու կարծիքով՝ դա պետք է ցույց տա գործընկերների վճռականությունը և գլոբալ անվտանգության համակարգում Ուկրաինային վերաբերող նրանց տեսլականը։

Ի պատասխան Զախարովան ընդգծել է, որ գործընկերներն արդեն ցույց են տվել իրենց վերաբերմունքը․ «Նրանք Ուկրաինային ու նրա բնակիչներին դագաղում են տեսնում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։