Search
Close this search box.

Խոշոր գործարարները բիզնեսները հանում են երկրից, իսկ Փաշինյանը հարկային նոր տեռորի մասին է ազդարարում. Արմինե Մելքոնյան

Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խոշոր բիզնեսների դեմ շարունակ ագրեսիա ունեցող Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան տեսանյութերի վերնագրերը դիտավորությամբ է ընտրում` հարկերը բարձրացնում ենք,որ խոշոր բիզնեսների ստվերային քաղաքականությունը նվազեցնենք։
Խոշոր առևտրի կետերը աշխատում են բացարձակապես օրենքի դաշտում, բայց քանի որ օրենք գրողները երբևէ հարկատուի շահը չեն պահել միշտ ստեղծում են ինչ֊որ ճկունություն, որով հարկատուին հնարավոր բոլոր տարբերակներով նեղություն տան։
Քիչ֊քիչ գործարարները իրենց բիզնեսները հանում են երկրից, ու գնում երկրներ, որտեղ բիզնեսը ապահովագրված է։
Ու էս խելքով ուզում են ներդրումների համար Հայաստանը դարձնել գայթակղիչ։

Եղածը պահել չեն կարողանում, որովհետև Աննա֊Նիկոլ զույգը չտեսավ պատից կախ տեսավ ճակտից կախ, ու հիմա հարկերի հաշվին պետք է բարձրացնեն իրենց պարգևավճարները ։ Աննան էլ տարվա մեջ մեկ֊երկու անգամ հարկատուներից 10մլն վերցնելուց հետո ,տանը քննարկել և հասկացել են, որ եթե օդից Աննային 10մլն են տալիս, դժգոհ չեն լինի նաև հարկերի բարձրացումից։
Կարևորը իրենց փնթի լսարանը, որը երբեք ոչ մի բան չի նախաձեռնել , չգիտի ի՞նչ է բիզնեսը, չի էլ մտածի, որ էդ հարկերը վաղը ապրանքի թանկացման տեսքով կախվելու է իրենց ուսերին։
Չնայած ինչ եմ ասում ուֆ, իրեն ընտրածները ասում էին հացը 1000 դրամ էլ լինի, իրենք Նիկոլ են ընտրելու։