Search
Close this search box.

Վոլգոգրադի գաղութում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով տուժածները ծանր վիճակում են

Պատիժների կատարման դաշնային ծառայության աշխատակիցները, որոնք տուժել են Վոլգոգրադի մարզի ուղղիչ գաղութում պատանդառման հետևանքով, ծանր վիճակում են: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ծառայության ներկայացուցչին:

Օգոստոսի 23-ին հայտնի դարձավ, որ Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութի կալանավորները պատանդառել են գաղութի աշխատակիցներին։ Որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ հատուկջոկատայինների դիպուկահարները չեզոքացրել են 4 բանտարկյալի և ազատ արձակեցին պատանդներին: Միջադեպի հետևանքով մահացել են Պատիժների կատարման դաշնային ծառայության չորս աշխատակիցներ, ևս չորսը՝ վիրավորվել:

«Տուժածների վիճակը ծանր է»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:

Տուժածները բուժում են ստանում Վոլգոգրադի բժշկական հաստատատություններում։