Search
Close this search box.

Վիտալի Բալասանյանին զգուշացվել է, որ այլևս նման աշխատանքներ չկատարի

«Համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ համայնքային հողի ինչ-որ հատված գրավել են, հարթեցնում են, շինարարություն է իրականացվում»,- քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսքն ուղղելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին: Վերջինը նշեց, որ ինքը շրջայց է կատարել այդ տարածքում և զգուշացում արել․ «Իրականում այն հատվածում, որը ներկայացվել է որպես զավթած հող, դիմացի տունը պատկանում է Վիտալի Բալասանյանի ազգականին՝ սեփականության վկայականով: Դիմացի հատվածում տարիների ընթացքում եղել է կուտակված աղբ, նաև՝ ճյուղեր, որին ականատես է եղել նաև պարոն Բեգոյանը։ Որևիցե ծառ կտրված չի եղել, միգուցե աշխատանքների ժամանակ ճյուղեր եղել են կտրված, բայց հողատարածքի մեջտեղում կա հաստաբուն ծառ․ եթե կտրված լիներ՝ հետագայում զավթելու համար, առաջինը պիտի կտրված լիներ այդ ծառը։ Պարոն Բալասանյանին զգուշացվել է, որ այլևս նման աշխատանքներ չկատարի: Եվ պարոն Բեգոյանի հետ շրջայցի ընթացքում զգուշացվել է, որ այդտեղ տնկվելու է մոտ 30 ծառ»։