Վերջին շրջանում ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր. հույս ունեմ՝մենք կքննարկենք և կլուծենք։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
«Հանդիպումը շատ լավ առիթ է՝ քննարկելու մեր հարաբերությունների օրակարգի ողջ շրջանակը, և ընտրություններից հետո լավ առիթ է, ինչպես ասում են, ժամացույցները համաժամանակացնելու համար։ Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո, մենք պատրաստ ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը Ռուսաստանի Դաշնության հետ և, իհարկե, շահագրգռված ենք մեր մասնակցությամբ ԵԱՏՄ-ում»,- նշել է նա։





