Search
Close this search box.

Թրամփը կտրուկ քայլել կձեռնարկի Իրանի դեմ

Իր երդմնակալությունից հետո Դոնալդ Թրամփը նախատեսում է կտրուկ խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները և սահմանափակել նավթի վաճառքը։ Այս մասին նոյեմբերի 7-ին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Թրամփի նախնական պլանների մասին տեղեկացված աղբյուրները։

Թրամփն իր առաջին նախագահության ժամանակ բացասաբար էր վերաբերվում Իրանին՝ վերջ դնելով Թեհրանի հետ վեցակողմ համաձայնագրին, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի նպատակն էր սահմանափակել Իրանի միջուկային զենքի աշխատանքը:

Նա նաև խրախուսել է «առավելագույն ճնշման» ռազմավարությունը՝ հուսալով, որ իրանցի պաշտոնյաները կհրաժարվեն միջուկային զենքի նկրտումներից, կդադարեցնեն ֆինանսավորելն ու վարժեցնել այն, ինչ ԱՄՆ-ն համարում է ահաբեկչական խմբավորումներ և կբարելավեն իրենց մարդու իրավունքների վիճակը: