Search
Close this search box.

Թրամփը ԱՄՆ-ի քարտեզին է միացրել Կանադան

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ին քարտեզը` Կանադան միացրած` հարևան երկիրը 51-րդ նահանգ դարձնելու իր սկանդալային առաջարկների ֆոնին:

Թրամփի Truth Social սոցցանցում հրապարակած նկարում Կանադան ներկված է նույն գույնով, ինչ Միացյալ Նահանգները, և երկուսի վրա էլ սևով գրված է «Միացյալ Նահանգներ»: Հարևան Մեքսիկան այլ գույնով է ներկված, նկարում դրա միայն հյուսիսային մասն է։

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բացառել էր երկրի՝ ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը։ Նա ասել էր, որ իր երկիրը երբեք չի դառնա ԱՄՆ-ի մաս։

Միևնույն ժամանակ, Կանադան քաղաքական ճգնաժամի մեջ է, ինչի հետևանքով Թրյուդոն 2 օր առաջ հայտարարեց հրաժարական տալու մտադրության մասին՝ իր ղեկավարած Լիբերալ կուսակցությունում ներկուսակցական ճնշման աճի ֆոնին։