Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե կառավարությունը Հայաստանի գյուղերը հանում է ցեխի միջից։
«Գնացեք ՀՀ տասնյակ գյուղեր, սալիկապատվում են ճանապարհներ, որտեղ հարյուրամյա, անգամ հազարամյա գոյության ընթացքում բարեկարգված ճանապարհ չի եղել»,- կառավարության նիստում հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով՝ համայնքները կենացով չեն ուժեղացնում։
«Մենք, մարդկանց հանելով ցեխի միջից, տալիս ենք ազատություն՝ որոշելու ու շարժվելու, իսկ ընդդիմադիրներին պետք է, որ մարդը մնա ցեխի մեջ»,- նշեց վարչապետը։
Նա հայտարարեց, թե երկնքից այլևս ոչ մի բան չի թափվելու, թափվելու է պետական ու տեղական բյուջեներից։