ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը

Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը ոչ թե հանվել է, այլ իջեցվել է հերթական փոխարինման նպատակով։

Լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ արձագանքելով սոցցանցերում տարածվող լուրերին, թե Կառավարության շենքից հանել են ՀՀ դրոշը։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ Կառավարության շենքի վրայի դրոշն իջեցված է։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը քննարկում են դրոշի իջեցման հնարավոր պատճառները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։