ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևանում և մարզերում. ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է

Նոյեմբերի 15-17-ը ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Թիրախում երթևեկության կարգազանց մասնակիցներն էին, նրանք, ովքեր կոպտորեն խախտում են երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 22՝ «ՎԱԶ 2121 Նիվա», 6՝ «Լադա Պրիորա» և մեկական «Ֆերարի» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են լինելու։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։