«Մարտի 1»-ի վերսկսված գործով դատական նիստի ժամանակ հանրային մեղադրողը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը ծանուցվել են, բայց չեն ներկայացել դատական նիստին, նշեց. «Միջնորդում եմ՝ պատշաճ ծանուցված մեղադրյալներին հարկադրաբար դատարան ներկայացնելու մասին որոշում կայացնել»:
Երբ խոսք տրվեց տուժող, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին, նա ասաց. «Ես կողմ եմ մեղադրողների դիրքորոշմանը: Եթե Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ, ուրեմն ես աստված եմ»: