Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գայանե Զարգարյանը եւ տեսանյութ հրապարակել։
Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են դաժան հաշվեհարդար տեսնում ԱԺ ապագա փոխխոսնակ Հայկ Կոնջորյանի հարազատ եղբոր՝ Ավետի հետ։ Անգամ ցեխաջրում ընկած վիճակում ոտքով հարվածում են գլխին։
Բազմիցս անդրադարձել ենք, որ Հայաստանում կրիմինալը ծաղկում է և այն չի շրջանցելու ոչ մեկին։ Բանակում, փողոցում, քրեակատարողական հիմնարկում, անգամ տան շքամուտքի դիմաց ՀՀ-ը քաղաքացին անպաշտպան է։ Ինչո՞ւ, որովհետև պետական կառավարման համակարգը արդյունավետ չի գործում։
Ցավալին այն է, որ Հայկը հենց պաշտոնական քարոզչության բարձրախոսներից մեկն է, որը շատերի պես փչում է Իրական Հայաստանի խաղաղասիրական փուչիկը, բայց երկրի ներսում իրականությունն այլ է, անողոք և ճակատագրական բոլորի համար»։





