Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան15,15 Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները փակել են Նաիրի Զարյան փողոցը։ Նրանք «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ պահանջում են անհապաղ դադարեցնել տարածքում բազմահարկ շենքի շինարարությունը, որն ըստ նրանց ապօրինի է։ Ինչպես հայտնել էինք օրեր առաջ, այստեղ՝ Վրացական-Նաիրի Զարյան-Հրաչյա Քոչար խաչմերուկում, 14-ամյա երեխա էր վրաերթի ենթարկվել, որն ըստ Զարուհի Փոստանջյանի, տվյալ շենքի շինաշխատանքներում ներգրավված բեռնատար մեքենաների պատճառով է եղել, քանի որ դրանք մշտապես վթարային իրավիճակ են ստեղծում։
Ակցիայի ժամանակ իրավիճակը լարված է եղել փողոցում, անցնող մեքենաների վարորդների և ակցիայի մասնակիցների միջև վեճեր են սկսվել։
Հիշեցնենք, որ նույն խնդրով այսօր նաև քաղաքապետարանի դիմաց է եղել ակցիա։