ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքող առևտրականները տոպրակներով շորեր են թողել կառավարության դիմաց

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող առևտրականներն իրենց հետ տոպրակներով հագուստ են բերել։

«Թող իրենք որոշեն էս ապրանքի ինքնարժեքը, ես վաճառքի գինն իրենց կասեմ։ Էդ ինքնարժեքը թո՛ղ տան ինձ, ես 10 տոկոս հարկը կտամ նրանց։ Վաճառքի գինն օրինակ 150 հազար դրամ է, ստացվում է հարկը 15 հազար։ Ես պատրաստ եմ իրենց ինքնարժեքով՝ 80 հազարով վաճառել ու 15 հազարն էլ հարկ տալ»,–ասաց առևտրականը՝ կառավարության ներկայացուցիչներին կոչ անելով իջնել և հաշվել ապրանքի արժեքը։

Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները:

Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։